|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանում այսօր՝ Ժամը 20:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին, հայտնում է shamshyan.com-ը։
Նշված հասցե է ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:
Փրկարարները համատիրության ուժերով, ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են դի՝ պահարանի կախիչից կախված վիճակում:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր: