|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ղարաբաղի «ազատագրման» պայքարում և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակում ադրբեջանցի եղբայրներին ցուցաբերվող աջակցությունը գրավել է աշխարհի ուշադրությունը. ըստ Anadolu-ի` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում` Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանում ելույթ ունենալիս:
Ըստ նրա՝ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերված աջակցությունը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին Թուրքիայի ԶՈւ ուժը:
Էրդողանն ասել է, որ Թուրքիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել եղբայրական ժողովուրդներին աշխարհի տարբեր տարածաշրջաններում և աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ:
Էրդողանը նաև նշել է, որ Անկարան տարածքային պահանջներ չի ներկայացնում որևէ երկրի և չի խառնվում այլ պետությունների ներքին գործերին: «Ես կրկին բացահայտ հայտարարում եմ` Թուրքիան հավակնություններ չունի որևէ երկրի հողի, ինքնիշխանության և միասնության նկատմամբ»,- ասել է նա: