|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կպաշտպանի ճշմարտությունը` 1915-ին Հայոց ցեղասպանության «կեղծ» և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքների ֆոնին:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը, հրաժարվել էր դա անել՝ վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից:
«Նախագահն ասաց, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել ճշմարտությունը նրանց դեմ, ովքեր ստում են, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության մասին և քաղաքական դրդապատճառներով սատարում այդ զրպարտությանը»,- նշվում է Էրդողանի վարչակազմի հաղորդագրության մեջ, որն ամփոփել է Էրդողանի նախագահությամբ անցկացված բարձրագույն խորհրդատվական նիստը։