|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այսօր գրանցվել է երկրորդ մահը:
Քիչ առաջ Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն: Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով:
Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:
Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ին՝ ժամը 7:20-ի սահմաններում, դեռեւս անհայտ հանգամանքներում, խոշոր փլուզում էր տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 շենքում: