|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հույների համար Սբ. Սոֆիան այնպիսի մշակութային և պատմական նշանակություն ունի, որ Հունաստանի արձագանքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ տաճարը մզկիթ վերածելու որոշման վերաբերյալ, կարող է ծայրահեղ կոշտ լինել:
«Բոլոր նրանք, ովքեր խախտում են միջազգային օրենսդրությունը, պետք է հասկանան, որ նման հանցագործության համար կան ցավոտ պատժամիջոցներ», - նշել են Հունաստանի կառավարությունից: «Սբ. Սոֆիայի խնդիրը միջազգային խնդիր է: Անվիճելի միակ բանն այն է, որ նման հանցագործությունը և նման վիրավորանքը պետք է ունենան համապատասխան արձագանք»:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի խոսքով՝ «Սբ Սոֆիա» հարցը կրոնական խնդիր չէ, այլ ազգային իրավունքների մի մաս: