|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է G7-ի երկրների առաջնորդների գագաթնաժողովն անցկացնել Սպիտակ տանը, քանի որ վստահ է, որ դա կդառնա համավարակից հետո կյանքի բնականոն հուն վերադարձի հիանալի օրինակ. այս մասին տեղեկությունը ճեպազրույցում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին։
Նա, մասնավորապես, նշել է՝ հանդիպումը կանցկացվի հունիսի վերջին, և համաշխարհային բոլոր առաջնորդները կլինեն հուսալի պաշտպանված։
Հիշեցնենք՝ G7-ի կազմում են ԱՄՆ-ն, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։