|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված համավարակային իրավիճակի բարելավման մասին և կանխատեսել կորոնավիրուսի դեմ հաղթանակը. գրում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։
«Եթե այսպես շարունակվի, ապա մենք կհամարենք, որ Աստծո շնորհիվ հաղթահարել ենք այս հիվանդությունը։ Այն սկսվել է Վիտեբսկից։ Վիտեբսկը արդեն նշում է, որ նրանք հիվանդացության դեպքերում ամենաստորին հորիզոնականներում են», - հայտարարել է Լուկաշենկոն։
Ըստ նրա՝ նմանատիպ իրավիճակ է նաև Միսնկում։ Մոտ ժամանակներս իշխանությունները պատրաստվում են վերացնել մի շարք սահմանափակումներ։
Հիշեցնենք, որ Բելառուսում կոշտ սահամանափակումներ չեն գործում։ Լուկաշենկոն դա բացատրել է տնտեսական պատճառներով, իսկ աշխարհում վարակով պայմանավորված իրավիճակը անվանել «փսիխոզ»։ Երկրում գրանցվել է վարակման 36198 դեպք՝ 199 մահվան ելքով։