Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Մառնեուլում և Բոլնիսիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Օմբուդսմենի գրասենյակում գործում է թեժ գիծ և քաղաքացիները կարող են խորհրդատվություններ ստանալ ինչպես վրացերեն, այնպես էլ ադրբեջաներենով և հայերենով: Այս մասին տեղեկացնում է վրացական «Ալիք մեդիան»:
«Բոլնիսիի և Մառնեուլի բնակիչներ, համաքաղաքացիներ, քաջ եղեք: Ամբողջ Վրաստանը ձեր կողքին է:
Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակում առավելագույնս կհայտնաբերի անհրաժեշտություններն ու կպաշտպանի մարդու իրավունքները, պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի:
Օգնության անհրաժեշտության դեպքում, որևէ հարցով, 24 ժամվա ընթացքում կարող եք կապվել Վրաստանի մարդու իրավունքների գրասենյակի թեժ գծի միջոցով` 1481 հեռախոսահամարով:
Հայերենով խորհրդատվության համար կարող եք զանգահարել Անդրանիկ Բաղդասարյանին` 595 80 78 44 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ: