|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատման կապակցությամբ:
Yerkir.am-ը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը.
«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 11-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ դադարեցրել է աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարությունում: