|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը, որի համար կան բազմաթիվ պատճառներ: «Արցախպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգի ժամանակ ասել է ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան):
Երգիչն ընդգծել է իր սերն ու հարգանքը ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանդեպ՝ նշելով, որ ինքն ուրախ է, որ ճանաչել է նախագահի մարդ տեսակը, զգացել նրա բարությունն ու նրբանկատությունը:
Պատրիկ Ֆիորին խոստացել է կրկին գալ Արցախ ու երգել արցախցիների համար: