|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մի քանի ժամ է, ինչ ամբողջ Հայաստանը քննարկում է Արցախում գյուղերի գրավումը, ալեկոծվում տարբեր հաղորդագրություններից: Թե ինչպես են առանց մի փափուշտ կրակելու 2 գյուղ հանձնել, թե ինչ նվաստացուցիչ է Արցախի իշխանությունների հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
Իսկ այս թոհուբոհի մեջ վարչապետի տիկինը ֆեյսբուքյան սթորի բաժնում անհոգ ու երջանիկ ժպիտով նկար է տեղադրում, մի պարզ պատճառով, որ մեզ վստահություն ու ուժ ներշնչի, թե իրավիճակը Հայաստանի «արհեստավարժ ու սրտացավ» իշխանության վերահսկողության տակ է և ոչ մի անհանգստանալու բան չկա:Արցախը Հայաստան է և վերջ: Շուտով, երբ կսովորենք առանց գազ, առանց ծննդավայրերի ապրել՝ կգա այն «պայծառ ապագան», որտեղ ապրելու ենք մենք և մեր երեխաները:
Աղբյուրը՝ hraparak.am
