|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 1–ից պայմանագրային զինծառայողների հավելավճարների տրամադրման գործընթացում հաշվարկվելու են առանձնահատուկ պայմանները, միաժամանակ` հավելավճարը բարձրանալու է` կախված ծառայությունից։ Այս մասին պաշտպանության նախարարության բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով զինծառայողների վարձատրության չափերը բարձրանալու են 10–20%-ով:
Մեկնաբանելով Բաքվում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն ու արված հայտարարությունը` նախարարն ասաց, որ փորձում են վստահության միջավայր ստեղծել։ «Մենք խնդիր չունենք, զինված ուժերն ապահովում են այդ վստահությունը, որ Հայաստանի ժողովուրդը վստահ լինի»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զորավարժության անցկացմանը, որի մասին չի տեղեկացվել, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ոչ միայն հայկական կողմին, այլև միջազգային հանրությանը պետք է տեղյակ պահվեր` համապատասխան կարգով, քանի որ դա պարտադիր պարտավորություն է, որը ենթակա է պարտադիր կատարման:
«Մենք տեղեկացրել ենք միջազգային կազմակերպություններին, ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կա համապատասխան արձագանքը»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին սահմանին համեմատաբար անդորր է, հանգիստ։