|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:
«Լավատեսական սցենարն այն կլիներ, որ գործը կարճվեր, վատատեսական սցենարը՝ երաշխավորության ընդունումը: Տեղի ունեցավ վատատեսական սցենարը: Ամեն դեպքում, մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ արդարադատությանը խոչընդոտելու, ցանկանում ենք տեսնել պետության գործողություններն այդ ռիսկը վերացնելու ուղղությամբ: Մոտակա րոպեների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի մեկուսարանից»,- ասաց Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ հաշվի առնելով Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը։