|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«էկոտուրիզմն Արցախում» խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանի նախաձեռնությամբ և Մարտակերտի շրջվարչակազմի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու մասնավոր մի շարք կազմակերպությունների համատեղ աջակցությամբ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում այսօր կազմակերպվել է ժենգյալով հացի երկրորդ փառատոն:
Արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող ժենգյալով հացի փառատոնին ձևավորվել է շուրջ 120 տաղավար, որտեղ բացի ժենգյալով հացից, ներկայացվել և վաճառքի են հանվել այլ արտադրատեսակներ:
Արցախի տարբեր վայրերից Հաթերք ժամանած սննդի ասպարեզում մասնագիտացված մարդիկ հյուրերին ծանոթացրել են ժենգյալով հաց պատրաստելու առանձնահատկություններն և գաղտնիքները։
Փառատոնի մշակութային մասն ապահովել են «Արցախի ձայներ» երաժշտական համույթի անդամ Միքայել Գրիգորյանը,հեղինակային երգի ակումբի անդամներ, Երևանից հրավիրված երաժիշտներ, երգիչներ, «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը, Մարտակերտի մշակութային կենտրոնի սաները:
Փառատոնին Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ թխվել է 3 մետր 3 սմ երկարությամբ աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը: