|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այն, որ իրեն պաշտոն են տալու, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն իմացել է մամուլից: «Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել, ես դրա մասին այսօր կարդացել եմ լրատվամիջոցներում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին փոխարինելու մասին լուրերին, ասաց նա:
«Այդ մասին ես էլ, ձեզ նման, մամուլից եմ իմացել: Այս պահին դրա վերաբերյալ չեմ ուզում խոսել, որովհետև անառարկայական թեմաներ չեմ ցանկանում մեկնաբանել»,- նշեց պատգամավորը:
ՊՎԾ ներկայիս պետի մասին տեղեկություններին նույնպես տեղյակ է այնքանով, որքան որ մամուլն է գրել: «Ինչ վերաբերում է Սանասարյանին ներկայացված մեղադրանքին, ապա երբ որևէ մեկը ներգրավվում է որպես կասկածյալ, նրան պետք չէ հանիրավի մեղադրյալ սարքել։ Մենք պետք է սովորություն դարձենք, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են լինել կասկածյալ, բայց ապագայում կարող է պարզվել, որ նրանք անմեղ են ու շարունակեն իրենց աշխտանքը»,- ընդգծեց Ուլիխանյանը: