|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Երևանի մետրոպոլիտենում չարաշահումների փաստով: Այս մասին հաստատեց Yerkir.am-ի հետ զրույցի ընթացքում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, հավելելով` «կատարվում է նախաքննություն»:
Հիշեցնենք, որ երեկ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են եղել։ Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ, իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է։
Մետրոպոլիտենը դեպքի առթիվ հայտարարություն է տարածել: Մասնավորապես նշվում է, որ Անի Գսպոյանի աշխատելու ժամանակահատվածում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով․ մասնավորապես՝ 2017 թվականին Երևանի մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358․256․229 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել 71․651․246 ՀՀ դրամ շահութահարկի գումար ։ Նախնական արդյունքներով 2018 թվականին մետրոպոլիտենը ևս աշխատել է շահույթով, որը կազմում է մոտ 513 մլն ՀՀ դրամ, իսկ վճարվելիք շահութահարկը՝ մոտ 103 մլն ՀՀ դրամ ։