|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո նախօրեին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մեծ ժողով է հրավիրել և շարքային աշխատողներին տեղեկացրել, որ այլևս պարգևատրումներ չեն լինելու նրանց համար։ Մաշադյանը աշխատողներին հասկացրել է, որ պարգևավճարներից զրկվում են իրենց բերանբացության պատճառով։
«Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի», - բառացիորեն ասել է Մաշադյանը և հասկացրել, թե ով դժգոհ է, որ միայն մաքուր աշխատավարձն է ստանալու առանց պրեմիաների, կարող է դիմում գրել ու գնալ՝ դուռը բաց է»»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: