|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական հետախուզությունը պարզել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրել է քիմիական հարձակում իրագործել Լոնդոնում: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ջիհադիստների ծրագրերի մասին հայտնի է դարձել ԻՊ բարձրաստիճան անդամների միջև հեռախոսազրույցի ձայնագրությունից: Ըստ իշխանությունների` Մեծ Բրիտանիայում ԻՊ-ի կողմից քիմիական հարձակում իրագործելու հավանականությունը 25%-ից հասել է 50%-ի:
Ենթադրվում է, որ Լոնդոնի մետրոյում քլոր պարունակող ռումբ կպայթեցվի, ինչը կարող է դառնալ մոտ հարյուր մարդու մահվան պատճառ:
Հայտնի է, որ այժմ բրիտանական իշխանություններն ակտիվորեն մշակում են նման հարձակումները կանխելու, ինչպես նաև հարձակման դեպքում արդյունավետ քայլեր կիրառելու ծրագրեր: