|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իրեն վարկաբեկելու համար 150 միլիոն դոլար փոխհատուցման պահանջով հերթական դատական հայցն է ներկայացրել բրիտանական հայտնի The Daily Mail պարբերականի դեմ:
Ըստ Nydailynews-ի՝ առաջին տիկինը հայցը ներկայացրել է Նյու Յորքի դատարան, քանի որ ավելի վաղ Մերիլենդի դատարանում ներկայացված հայցը մերժվել էր:
Հայտնի պարբերականի դեմ հայց ներկայացնելու պատճառ է հանդիսացել հրապարակումներից մեկը, որում նշվել է, որ Մելանյա Թրամփը երիտասարդ տարիքում գումարի դիմաց սեռական հարաբերություններ է ունեցել հարուստ տղամարդկանց հետ: