|
Փոխարժեքներ
13 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Աջափնյակի 6/17 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը: Նա քվեարկությանը գնացել էր կնոջ և դստեր հետ:
Սահակյանն ակնկալում է, որ այս ընտրությունները կանցնեն արդար, թափանցիկ և գիտակցված։ «Կարևոր է ոչ միայն որևէ քաղաքական ուժի հաղթանակը, այլև այն, որ ՀՀ քաղաքացիները կարողանում են ընտրություն կատարել և դրանով իրենց ազատ կամքը դրսևորել»,- նշեց նա:
Սահակյանի խոսքով` իրենց` խորհրդարանում չհայտնվելու հավանականությունը շատ փոքր է:
Հարցին` ընտրախախտումի ականատես եղե՞լ է, նա պատասխանեց` ոչ, ու պատմեց մի դեպք: «Ես հենց նոր քվեարկում էի, մեր հարևանն ասաց` գաղափարական առումով կքվեարկեր իմ օգտին, բայց պարտավոր է քվեարկել իր աղջկա եսիմ ինչ բաջանաղի օգտին: Ես ուզում եմ ասել, որ այսպիսի քվեակարգով մենք հեռու չենք գնա, և առաջնահերթ կարիք եմ տեսնում Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխության, որպեսզի մենք ընտրություն կատարելիս առաջնորդվենք բացառապես նրանով, թե ինչ Հայաստան ենք ուզում տեսնել»,- ասաց թեկնածուն: