|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պատասխանեց քաղաքացիների հարցերին: Հարցին, թե ինչու լուծում չի ստանում աղբահանության հարցը, Փաշինյանը նշեց, որ այդ հարցը վստահված է «Սանիտեք» ընկերությանը, որը ակնհայտորեն ձախողում է այդ հարցը, վերջին տարիներին այդ համակարգը պատշաճ չի աշխատել, և այսօր կան խնդիրներ` հայեցակարգային, որոնք պետք է լրջորեն վերանայվեն:
«Տարբերակներից մեկն այն է, որ քաղաքի աղբահանությունը վստահվի ոչ թե մեկ ընկերությանը, այլ` մի քանի ընկերությունների:Սակայն կարևոր է նաև աղբի մշակման գործարան ունենալ: Այն իրավիճակը, որը ստեղծվել է Երևանում աղբահանության ոլորտում, անընդունելի է, դա ստեղծվել է Սանիթեք ընկերության պատասխանատվության, ոչ պատշաճ գործունեության և քաղաքապետարանի ոչ հեռատես քաղաքականության հետևանքով»,- ասաց վարչապետը: