|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է նախաձեռնել: Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, բուհի հոգաբարձուների խորհուրդը լուծարել, բուհում ֆինանսական աուդիտ անցկացնել, ինչպես նաև ՈՒԽ-ի և արհիմիության գործունեությունը կասեցնել:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց ուսանողների հետ: Նա նշեց, որ ուսանողների պահանջներն իրավաչափ չեն: Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա, Սիմոնյանի խոսքով, դա կարող է լինել երկու դեպքում: «Երբ ռեկտորը դիմում է տալիս, և հոգաբարձուների խորհուրդը հետ է կանչում նրան ու քվեարկում, որպեսզի նա թողնի պաշտոնը: Երկու դեպքն էլ իրավական հողի վրա են: Ես օրինապաշտության կողմնակից եմ և կարծում եմ՝ ամեն ինչ պետք է օրենքով արվի»,- ասաց Սիմոնյանը:
Խոսելով հոգաբարձուների խորհրդի լուծարման մասին՝ նա ասաց, որ խորհուրդն ընտրում է կառավարությունը, ոչ թե ռեկտորը: