|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախիջևանի ադրբեջանական բանակը հագեցած է ժամանակակից զենքով` թշնամու սադրանքները կանխելու և հակահարձակում իրականացնելու համար: Այդ մասին Նախիջևանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. հայտնում է АПА-ն:
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Նախիջևանի անվտանգության ապահովմանը, ինքնավար հանրապետության ռազմական ներուժի ուժեղացմանը»,- նշել է նա:
Նշենք, որ այսօր Նախիջևանում նոր զորամաս է բացվել, արարողությանը մասնակցել է նաև Ալիևը:
Նախիջևանում նաև զորավարժություններ են անցկացվել. բանակի հրթիռա-հրետանային ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացրել`մարտական կրակոցներով: