|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մարտի 26-ից 27-ը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին:Նստաշրջանի շրջանակում տեղի է ունենալու «ՄՀՄԻ - նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովը, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտական համայնքից: Գիտաժողովում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է գալու ելույթով:
Նստաշրջանի օրակարգային հարցերից են ՄՀՄԻ առաջատար լաբորատորիաների ձեռքբերումների ներկայացումը, ՄՀՄԻ երկարաժամկետ ռազմավարական ծրագրի նախագծի մշակման աշխատանքների ընթացքի քննարկումը և գիտական խորհրդի առաջարկությունների ամփոփումը:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի հետ: