|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Բելառուսը հնարավոր է շուտով սկսի ոչ մահաբեր զենք վաճառել Հայաստանին: Այդ մասին ասել է բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը՝ Комсомольская правда Беларусь-ին տված հարցազրույցում:
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը Բելառուսից զենքի խոշոր գնորդներից մեկն է, ում իրենք վաճառում են ՀՕՊ համակարգեր, ադրբեջանցիների համար նաև արդիականացվում են Սու-27 և Սու-25 կործանիչները:
Խոշոր գնորդներից մեկն է նաև Ղազախստանը:
«Մենք ցանկանում էինք վաճառել «Պոլոնեզներ» Ադրբեջանին: Բայց դրան դեմ էր Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը: Գործարքը չի կայացել: հավանաբար, «Պոլոնեզներ»-ի առաջին գնորդը կդառնա Ղազախստանը»,- հայտարարել է Ալեսինը: