|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆլորիդային է մոտենում «Իրմա» կործանարար փոթորիկը: Այն 4-րդ աստիճանի ուժգնություն է հավաքել: Փորորիկը դեռ չի մոտեցել Ֆլորիդային, սակայն այնտեղ արդեն հեղեղներ ու փոթորկոտ քամիներ են սկսվել: Սպասվում է, որ փոթորիկը Ֆլորիդայի մի քանի շրջաններում ջրհեղեղների պատճառ կդառնա:
Տեղի իշխանությունները պատրաստվում էին էվակուացնել 6,3 միլիոն բնակչի, սակայն շաբաթ օրը նահանգապետը հայտարարեց, որ էվակուացման ժամանակն արդեն անցել է, և բնակիչներին հորդորեց պատսպարվել: 200 հազարից ավելի մարդ Ֆլորիդայում առանց էլեկտրաէներգիայի են մնացել: Ավելի վաղ, փոթորիկը հարվածել է Կուբային: