|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած` 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:
Աշխատանքների մեջ ներգրավված են ԱԻՆ, բնապահպանական և զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «Իլ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները: