|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ՀՀ հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրն է:
1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար, որն ընդունվեց գրեթե միաձայն:
Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հուլիսի 5-ը համարվում է ոչ աշխատանքային օր: