|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Զորակոչում հստակ տարանջատվում է նորակոչիկների 2 տեսակ` նրանք, ովքեր ուզում են ծառայել հենց առաջնագծում, և նրանք, ովքեր խուսափում են «վտանգավոր» համարվող զորամասերից: Նորակոչիկները, ովքեր կուզենան ծառայել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային-պայմանագրային. «Ազգ-բանակ-2017» համաժողովի բացման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ըստ նրա` այդ ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ նրա ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը` յուրաքանչյուր ամիս կծառայի 1+1+2 բանաձևով, այսինքն` մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ` առաջնագծում:
«Ի դեպ, յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Բացի այդ` ծառայության ավարտին նրա հաշվին կփոխանցվի 5 մլն դրամ, որը նա կկարողանա օգտագործել որպես ուսման վարձի փոխհատուցում կամ երկու այլ ծրագրում` մատչելի բնակարան և մինի-ֆերմա: Այս երեք ծրագրերն էլ միտված են ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալու»,- ասաց նախարարը: