|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարը` կապված Սիրիայի Հոմս նահանգում կառավարական ավիաբազայի ուղղությամբ հասցրած ավիահարվածների հետ:
Նկարի հեղինակը ֆրանսիացի երգիծաբան Ֆելիքսն է: Շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում նկարը մեկնաբանված է որպես Թրամփի պատասխանը Սիրիային: Այնուհետև նկարին կից գրությունում ասվում է. «Ապրիլին արա այն ամենն, ինչ քեզ դուր է գալիս»: Ծաղրանկարում ԱՄՆ նախագահն է, ում ձեռքերի մատերից հրթիռ է դուրս գալիս, մինչդեռ մեկն արդեն արձակվել է: