|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Charlie Hebdo ահաբեկչության մեջ կասկածվող հանցագործները սպանվել են Ֆրանսիայի իրավապահների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես»-ը: Հանցագործները թաքնվել էին Փարիզի հյուսիսում գտնվող տպագրատան շենքում և պատանդ էին վերցրել մի քանի մարդու:
Հաղորդվում է կրակոցների ու պայթյունների մասին:
Հիշեցնենք, որ ահաբեկչություն իրականացրած անձինք Քուաշի եղբայրներն են, ովքեր հունվարի 7-ին հարձակվել էի`ն Charlie Hebdo խմբագրության վրա՝ կրակ բացելով լրագրողների ուղղությամբ: Արդյունքում` զոհվեց 12 մարդ, այդ թվում գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն:
Հանցագործները հարձակում գործելու ժամանակ հայտարարել էին, որ իրենք «Ալ Քաիդա» խմբավորման անդամներ են: Ներխուժելով խմբագրություն` նրանք նաև հայտարարել էին, որ վրեժ են լուծում հանուն իրենց մարգարեի: