|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ում անցկացվում է Դոնալդ Թրամփի` նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին մամուլի ասուլիսը, որը մեկնարկել է ԱՄՆ նորընտիր նախագահի դեմ կոմպրոմատի առկայության մասին տեղեկության մեկնաբանմամբ:
Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, մամուլի ասուլիսի սկզբում Թրամփի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Մամլո ասուլիսին Թրամփը ժամանել է դստեր` Իվանկայի և փեսայի` Ջարեդ Կուշների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունների ղեկավարներն անցած շաբաթ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են տեղեկությունների ամփոփագիր այն մասին, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները կոմպրոմատ հանդիսացող անձնական տեղեկություններ ունեն Թրամփի մասին: