Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը պատասխանել է երեկ Թուրքիայի սահմանն իբր ապօրինի հատել ցանկացող` Սիրիայի քաղաքացիների վրա կրակ բացելու և արդյունքում` 11 սիրիացու մահվան վերաբերյալ հարցին:
ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, չհերքելով այդ լուրը, հայտնել է, որ Թուրքիան իրավունք ունի գործելու «ապօրինաբար սահմանն անցնելու փորձ անողների դեմ՝ օրենքի շրջանակներում»:
Կայքը նաև բացատրել է, թե ինչու են «անվտանգության միջոցներ ձեռնարկում»:
«Մեր անվտանգության ծառայության միավորումները, թե’ Սիրիայում հակամարտության, թե’ ահաբեկչական կազմակերպությունների, թե’ թրաֆիքինգի ցանցերի գործողությունների առաջացրած վտանգի ու սպառնալիքների դեմ պայքարելով, ապահովում են մեր երկրի սահմանների անվտանգությունը՝ ելնելով տվյալ իրավիճակից»,- նշվել է հայտարարության մեջ: