|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Կասպար Կարապետյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունեությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման և Արցախին մշտապես սատարելու ուղղությամբ՝ նշելով, որ դրա շնորհիվ բազմաթիվ կարևոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում: