|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և երկու բարեկամ ժողովուրդներին, այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ և կորով: