|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունվարի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել 1985 թ. ծնված Կարեն Գ.-ն և հայտնել, որ իրենց շենքի տանիքից գողացել են իր աղավնիները:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը տանիքի մուտքի դռան երկաթյա շղթան կտրելով՝ աղավնաբնից գողացել են 45 աղավնի` պատճառելով 450.000 դրամի վնաս:
Մարտի 2-ին, ժամը 10.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Շահեն Գ.-ն, ով խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: