|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նոր սեփականատիրոջից և նրա ծրագրերց տեղյակ չէ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ այդ ամենի մասին գիտի այնքան, որքան կառավարության որոշման մեջ է եղել:
«Էսքիզային պրոյեկտ, թե որտեղ ինչ են ուզում անել, չկա: Կառավարության որոշումից հետո ես չունեմ տեղեկատվություն, որ ներկայացված է կա\'մ նախարարություն, կա\'մ քաղաքապետարան»,- ասաց նա՝ հայտարարելով, որ քաղաքաշինության նախարարությունը թույլ չի տա, որպեսզի Մարզահամերգային համալիրի շենքի ճարտարապետական տեսքը խաթարվի: «Միջամտություն շենքին կամ շենքի դեֆորմացիա ուղղակի չի կարող լինել, թույլ չենք տա»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Դիտարկմանը, թե տեղեկություններ եղան, որ Մարզահամերգային համալիրը գնել է օֆշորային ընկերությունում գրանցված անձ, նախարարն արձագանքեց, որ չի կարող պատասխանել, քանի որ քաղաքաշինության նախարարությունը օֆշորային թեմաներով չի զբաղվում: