|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արտաշատի նորընտիր քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունները և ես իմ շնորհակալության խոսքն են ուզում հղել բոլոր այն արտաշատցիներին, ովքեր չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները մրցակցային չէին և ես` իմ կամքից անկախ, չունեի մրցակից՝ այնուամենայնիվ, գնացին ընտրության և կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը:
Շնորհակալ եմ վստահության համար և կանեմ ամեն բան ձեր ընտրությունն արդարացնելու և ձեզ հուսափաբ չանելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր չեն մասնակցել ընտրություններին կամ մասնակցելով ձայն չեն տվել ինձ, դուք ինձ ավելի եք պարտավորեցնում այնպես աշխատել, որ հաջորդ անգամ ունենամ նաև ձեր վստահությունը:
Ես մրցակից չունեի, բայց իրականում իմ մրցակիցներն Արտաշատի առջև ծառացած խնդիրներն են և ես ընդունում եմ մարտահրավերն ու անցնում եմ իմ ծրագրերի ու նպատակների իրականացմանը: Գիտակցում եմ այն մեծ պատասխանատվությունը, որը իմ ուսերին է և պետք է նշեմ, որ երբ ծանոթացա ընտրությունների արդյունքներին, հասկացա, որ ուղղակի իրավունք չունեմ հուսախաբ անելու ձեզ՝ սիրելի՛ արտաշատցիներ...»
Հիշեցնենք, որ ընդամենը երեկ Արգամ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե` ում ժողովուրդը ընտրի, նա էլ կընտրվի: