|
Փոխարժեքներ
25 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.84 |
| EUR | ⚊ | € 445.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.9333 |
| GBP | ⚊ | £ 509.74 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Անցած տարի է Երևանի քաղաքապետարանը նորոգել Եռաբլուրի ճանապարհը, որն ամբողջովին քանդվել է»,-Ֆեյսբուքյան եթերում հայտնեց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
Նա նշեց, որ ամբողջ ճանապարհն է քանդված։
«Ուղղակի ես շատ բան չեմ ասի, չգիտեմ ինչ ասեմ։ Մեծ ցավ եմ ապրում, որ քաղաքապետարանի «բարեկարգման» աշխատանքներն անորակ ձևով այստեղ են անցկացվել։ Այստեղ նման ձով չպետք է նման աշխատանքներ կատարվեին։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկիավար Ռոմիկ Մխիթարյանը հազար անգամ, եթե ոչ հարյուր հազար անգամ եկել է այստեղ տեսանյութեր էր հրապարակում , թե ինքը ինչ հզոր ղեկավար է, մատները տնկած ցույց են տալիս, թե իրենք հզոր են, նման բաներ են սարքում։ Ռոմոիկ Մխիթարյան, էս է ձեր սարքածը, սա ձեր կառավարման պատկերն է, նույն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տեռասայի նստարաններն են։
Սա խայտառակություն է, այն ոչ մի սահման չունի, անսահման է։ Մարդիկ, որ ամոթ ունենային նման աշխատանք չէին անի Եռաբլուրում և չէին գա PR-վելու այստեղ, մատները ցցած, թե իբր գործից շատ են հասկանում»,- ասաց հանրային գործիչը։