|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արարատի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել Մասիս քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված Դավիթ Մանվելյանի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվակա համակարգից:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Մանվելյանը 2015 թվականի մարտին ընտանիքով հյուրընկալվել է Արտաշատ քաղաքում գտնվող իր աներորդի Ռոման Հայրապետյանի բնակարանում և գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո, քենակալի(բաջանաղին) կողմից սեղանի շուրջ կնոջը հայհոյելու համար նրան դիտողություն կատարելուց հետո, այդ հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում բռունցքներով դիտավորությամբ հարվածել է վերջինիս դեմքին:
Արդյունքում ձախ աչքին ու ձախ ակնագնդի 4-րդ աստիճանի կոնտուզիայի, սկլերայի ենթակոնյուկտիվալ պատռվածքի, հիֆեմայի, հեմոֆտալի, ցիլիոխորյոիտալ շերտազատման, կոպերի ենթամաշկային հեմատոմայի և աջ սրունքի քերծվածքի ձևով նրա առողջությանը պատճառել է ծանր մարմնական վնասվածք` օրգանի ֆունկցիայի կորուստի ձևով: Դ. Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի հատկանիշներով: Հիշյալ գործը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: