|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալըի շրջանում 40-ամյա Ալի Դ.-ն դատի է տվել իր կնոջը Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Ըստ T24-ի՝ ամուսինը պնդել է, որ Էրդողանի հեռուստատեսային ելույթի ընթացքում կինը վիրավորանք և հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին: Ամուսինը դիմել է դատարան՝ հնչեցված հայհոյանքների ձայնագրությունը ձեռքին:
«Եթե սեփական հայրս էլ հայհոյի, նրա դեմ էլ հայց կներկայացնեմ»,- նշել է նա:
Թուրքիայում ծիծաղի առարկա դարձած այս խեղկատակությանն անդրադարձել է նաև հայտնի մաթեմատիկոս Ալի Նեսինը: «Աստված ոչ մեկին նախագահին վիրավորող կին չպարգևի»,- հեգնել է նա: