|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ Թուրքիայում ավելի քան 170 մտավորական համատեղ նամակ է հղել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական ԶՈւ-ի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններին վերջ տալու պահանջով:
Ըստ Demokrathaber-ի՝ պատասխանը եղել է Էրդողանի վիրավորանքների և մեղադրանքների տարափը, ինչպես նաև «ահաբեկիչներ» որակումը: Մտավորականները դիմել են դատարան՝ բողոքի հայց ներկայացնելով նրա դեմ: «Մենք ակնկալում ենք, որ դատարանն իր պարտականությունը կիրականացնի»,- նշել են նրանք: