|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավորների գրագրություններն առանց օգնականների հնարավոր չէ պատկերացնել։ Բայց արի ու տես, որ շատ աշխատողին «շալե շապիկ» էլ չի հասնում։ Ոչ խորհրդարանի ղեկավարությունը, ոչ էլ շեֆ-պատգամավորներն իրենց օգնականների քրտնաջան աշխատանքը բանի տեղ չեն դնում։
Պատգամավորների մի քանի օգնականներ երեկ դժգոհում էին, որ երբեք չեն օգտվել ու հիմա էլ չեն օգտվում ԱԺ պարգեւատրման եւ 13-րդ աշխատավարձի հնարավորություններից։ Նրանց դժգոհության պատճառը նախատոնական անտեսվածությունն է վերադասի կողմից։ Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությունը տոնական պարգեւավճարներ եւ ամանորյա փաթեթներ է նվիրել խորհրդարանի աշխատակազմին՝ կրկին շրջանցելով պատգամավորների օգնականներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: