|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր գեներալ Սեյրան Սարոյանն անտրամադիր էր քայլում դեպի նիստերի դահլիճը: «Անտրամադի՞ր եք»,- հարցրեցին լրագրողները: Սարոյանը պատասխանեց, որ շատ անտրամադիր է, մեկ ասաց, թե գլուխն է ցավում, մեկ էլ, թե` եղանակը լավը չի: Ասացինք` օրը արևոտ է, եղանակն էլ վատը չի, գեներալը համառեց. «Միջանցքում ա մութ»:
Գուցե մութ ուժե՞ր են հայտնվել միջանցքում: Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տո, չէ հա, ի՞նչ մութ ուժեր»:
Yerkir.am-ի հարցին` իսկ եթե իրեն էլ թանկ կոստյումի մասին հարց տան հենց նիստերի դահլիճում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տո, ջայնիմ տան, ինչի ես քյասիբ ե՞մ: Բա ես չհագնեմ, ո՞վ պետք ա հագնի: Աղքատն էլ փող չունի, թող էժանանոց հագնի, ես ի՞նչ անեմ: Դա թեմա չի, էլի, ամոթ ա»:
Հարցին, որ խոսքը վերաբերում է շատ թանկ հագնվելուն` նման աղքատության պայմաններում, գեներալ-պատգամավորը, դիմելով լրագրողին, ասաց «Ինչի վատ ա՞, որ լավ են հագնվում: Այ դու, որ հիմա սիրուն հագնված ես, ինչքան լավ ա: Որ ճղած հագած լինեիր, հետդ չէի խոսա»: