|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարվարդի համալսարանում կկայանա պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին նվիրված միջոցառում, որն այսուհետ կանցկացվի ամեն տարի: Այդ մասին տեղեկացնում է համալսարանի պաշտոնական կայէջը:
Նոյեմբերի 13-ին կայանալիք միջոցառման բացումը կկատարի Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը:
Միջոցառման առաջին՝ «Առաջին համաշխարհային պատերազմի ապաքինված վերքերը. Հայաստան, Քուրդիստան և Պաղեստին» վերնագրով դասախոսությունը կկարդա Կոլումբիայի համալսարանի ժամանակակից արաբագիտության պրոֆեսոր Ռաշիդ Խալիդին: