|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին փողոցում գնդակահարած մարդասպան Օգյուն Սամասթի նկատմամբ կիրառվել է պայմանական ազատարզկման որոշում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման մեջ հաշվի է առնվել Սամասթի «լավ պահվածքը» և նա պիտի անցնի փորձաշրջան։ Նման որոշումը կայացվել է մարդասպանի 16 տարվա բանտարկությունից հետո։
Սամասթը Դինքի սպանության ու ապօրինի զենք կրելու և օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման, որը հետագայում կրճատվել է և կազմել 15 տարի 2 ամիս՝ այն հանգամանքով, որ հանցագործության կատարման պահին Սամասթն եղել է անչափահաս:
Հիշեցնենք, որ Դինքը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից։