|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը եւ նրա կրտսեր եղբայրը՝ պետպաշտպանության ծառայության նախկին ղեկավար Ժանըբեկ Բակիեւը, մեղավոր են ճանաչվել 2010 թվականի ապրիլի 7-ին զանգվածային սպանություն կազմակերպելուն մասնակից լինելու մեջ եւ հեռակա կարգով դատապարտվել են ցմահ բանտարկության՝ ունեցվածքի բնագրավմամբ. հայտնում է Интерфакс-ը:
Բակիեւներից բացի, մեղավոր են ճանաչվել եւ 25 տարվա ազատազրկման դատապարտվել եւս երկու նախկին պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլի 7-ին Բիշքեկի կենտրոնում բախում տեղի ունեցավ իշխանության եւ ընդդիմության միջեւ: Ավելի քան 80 մարդ զոհվեց, 300-ը վիրավորվեց: Իրադարձությունների զարգացման արդյունքում տեղի ունեցավ իշխանության փոփոխությունը, եւ Բակիեւը փախավ Բելառուս: Պաշտոնական Բիշքեկը պահանջեց վերադարձնել նրան, սակայն մերժում ստացավ: