|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռաֆֆի Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում երթուղայիններում նկատվում են անձինք, ովքեր հետևում և գրանցում են տրանսպորտների ժամային գրաֆիկը, ծանրաբեռնվածությունը, վիճակը և այլն` ներկայանալով որպես քաղաքապետարանի աշխատակիցներ:
Դեկտեմբերի 25-ին գումարված` Երևանի ավագանու արտահերթ նիստի ավարտից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, իմ կողմից բարձրացվեց նաև այս հարցը, որը մտահոգություն է առաջացրել մեր համաքաղաքացիների շրջանում: Քաղաքապետին ուղղած իմ հարցին պատասխանեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Նրա պնդմամբ արտասահմանյան կազմակերպության կողմից իրականացվող մոնիթորինգ է, որի վերջնական արդյունքները հրապարակվելու են yerevan.am կայքում: Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում այդ մոնիթորինգը, քաղաքապետի օգնականը չմանրամասնեց»: