|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզ:
«Գալա»-ն այս առնչությամբ գրում է, որ Գյումրիում արդեն մի քանի օր է` խոսակցություններ են շրջանառվում, որ որոշ օբյեկտներ նախատեսված է հանձնել ռուսական կողմին: Ավելին` նախքան Տիգրան Սարգսյանի այցը նշվում էր, որ հենց այդ նպատակով է ՀՀ կառավարության ղեկավարը լինելու Գյումրիում:
Տիգրան Սարգսյանի հետ Շիրակի մարզ են այցելել քաղաքաշինության նախարարության մասնագետներ, ինքը՝ նախարարը, ուղեկցում են նաեւ Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը:
ՀՀ քաղաքաշինության նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում չի հերքել այդ լուրերը, որ ռուսական կողմին տարածքներ են հանձնվելու: Միայն թե կոնկրետ չի հստակեցրել, այլ միայն շեշտել է, որ պետք է սպասել ՌԴ նախագահ Վ.Պուտինի այցին: Այդ ժամանակ կստորագրվեն ինչ-ինչ փաստաթղթեր, եւ հանրությանը հայտնի կդառնան որոշակի մանրամասներ: Մանրամասներն` այստեղ: