|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«168 ժամ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրը՝ Արթուր Ավագյանը, օրերս նշանակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Վարչատնտեսական և սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում։ Բուհերում, սովորաբար, դա կոչում են «փող ուտելու պաշտոն»։
Արթուր Ավագյանը մինչ այդ աշխատել է Պետական գնումների գործակալությունում։ Հիշեցնենք, որ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ, ով նաև արդեն 3 տարի՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ցանկանում էր դառնալ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր։
Ըստ նույն ԶԼՄ-ների՝ «Նա ներկայումս պաշտպանում է դոկտորականը, որը պարտադիր նախապայման է ռեկտորի պաշտոնին «նշանակվելու» համար»։ Ամենազավեշտալին, սակայն, Կ. Ավագյանի՝ 2011 թ, պաշտպանած ատենախոսության թեման էր նույն Բժշկական համալսարանում՝ «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները» հուզիչ վերնագրով, որի արդյունքում ստացավ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան»։